Ռուբեն Վարդանյանն օրիգինալ նվեր է մատուցել Թինա Կանդելակիին (լուսանկար)
Ծնունդով Վրաստանից հաղորդավարուհի և գործարար կին Թինա Կանդելակին սոցցանցերում հայտնել է հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանից ստացված օրիգինալ նվերի մասին:
Կանդելակին Վարդանյանին անվանում է «խելացիագույն տղամարդ», որը նրա համար միշտ օրինակ է ծառայել՝ շատ հարցերում:
Նշելով Վարդանյանի ձեռքբերումները՝ Կանդելակին ասում է, որ նա հաջողակ գործարար է, մեկենաս, ով իր գումարները ներդնում է կրթության մեջ: Նշվում են Վարդանյանի «բրենդները»՝ «Տրոյկա դիալոգ» ընկերությունից մինչև Դիլիջանի միջազգային դպրոց:
«Ռուբիկ, ես հիանում եմ քեզնով», - ասում է Կանդելակին և վերջում նշում նաև բուն նվերը՝ Կրոգերուսի և Չեփելերի «Լուծումների գիրք. ռազմավարական մտածողության 50 մոդելները»:











