Գիտնականները օվկիանոսից դուրս են բերել երկրորդ վիթխարի կաղամարը (լուսանկարներ)
22:57 • 16.09.14
Նորզելանդացի գիտնականների խումբը երեքշաբթի մշակել է երբևէ օվկիանոսից անվնաս դուրս բերված երկրորդ վիթխարի կաղամարը:
Ինչպես գրում է Business Insider-ը` մեկ ամիս առաջ 350 կգ կշռող էգ կաղամար էին որսացել Անտարկտիկայի ափերին: Այն բռնվել էր 1200-1800 մետր խորություններում և ուներ 3.5 մ երկարություն` լողակից մինչև բեղիկները:
Զգուշորեն ջրից դուրս բերված ծովային հսկան նվիրաբերվել է Նոր Զելանդիայի Te Papa Tongarewa թանգարանին և մինչ երկուշաբթի պահվել է սառույցի մեջ:
Վիթխարի կաղամարների երկարությունն ավելի փոքր է, քան իրենց հսկա նախնիներինը, սակայն քաշը ավելին է: Ամենամեծ հայտնի տեսակը 500 կգ է կշռում: Գիտնականները դրանց գոյության մասին գիտեին 1925-ից ի վեր:



Placeholder










