Բարաք Օբամայի սուրճի նախընտրությունը` Սպիտակ տան գաղտնի տեղեկությունների շարքում
Boston Globe-ի լրագրողներից մեկի բազմաթիվ փորձերը՝ պարզել Օբամայի վարչակազմից, թե ինչ ըմպելիք է մատակարարվում նախագահի նստավայրում, այդպես էլ ապարդյուն են անցել. նրան պատասխանել են, որ Սպիտակ տանը մատակարարվող ուտելիքների և ըմպելիքների ցանկը գաղտնի է պահվում:
Ինչպես գրում է Daily Mail-ը` ծավալուն հոդվածում լրագրողը նշում է մատակարարների բոլոր հավանական տարբերակները, քանի որ Փենսիլվանիայի պողոտա 1600 հասցեում «սուրճը պարտադիր է» արտասահմանցի դիվանագետների հետ բոլոր կարևոր հանդիպումների ժամանակ:
Համենայն դեպս՝ Օբաման ինքը կոֆեին պարունակող ըմպելիքների սիրահար չէ: «Օբաման սրճամոլ չէ: Նա ավելի հաճախ թեյ է պատվիրում, քան սուրճ», - ասել է նախկինում Օբամայի ելույթները գրող Ջոն Ֆավրոն:
Լրագրողն ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ Dunkin' Donuts-ը և Starbucks-ը սուրճ չեն մատակարարում Սպիտակ տուն: Մյուս հավանական մատակարարները կարող են լինել Օբամայի հայրենի Չիկագոյի Intelligentsia-ն, փոքր 4 աշխատող ունեցող հավայան Kona Rainforest Farm ընկերությունը, որը նախկինում էլ աշխատել է նախագահի նստավայրի հետ:
Այսպիսով՝ Սպիտակ տանը մատուցվող սուրճի թեման ծավալուն հետաքննության առարկա է դարձել:










