Մեր քայլերը լիարժեք են՝ թույլ չտալու, որ այլ երկրների կազմակերպություններ ազդեցություն ունենան մեզ վրա. Սեյրան Օհանյան

14:40 • 16.09.14

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գտնում է, որ այն բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանի շուրջ կամ մոտ և կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, լիարժեքորեն վերահսկվում են։

 
«Այսօր այն, ինչ մենք իրականացնում ենք մեր երկրի անվտանգության համար, լիարժեք է, որպեսզի մենք չթողնենք, որ այլ
երկրների այլ կազմակերպություններ համապատասխան ազդեցություն ունենան, ասել է թե՝ մենք լիարժեքորեն վերահսկում ենք այդ գործընթացը
»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունների համատեքստում Հայաստանի վարած քաղաքականությանը, ապա Սեյրան Օհանյանը նշեց, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրականացնում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն թե՛ բազմակողմ, թե՛ երկկողմ հարաբերություններում:


Նախարարն անդրադարձավ նաև Ադրբեջանում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ ասելով, որ այդ երկու երկրներն իրար հետ ունեն ռազմավարական միջոցառումների համապատասխան պլաններ, այդ զորավարժությունները պլանային են և իրենց կողմից վերահսկվում են: