Բրիտանացի լրագրողն Ուկրաինայում ԱՄՆ դեսպանին «բռնացրել է» սուտ խոսելիս
Բրիտանացի լրագրող Գրեմ Ֆիլիփսը պարզել է, որ Ուկրաինայում անցկացվող միջազգային զորավարժությունների լուսանկարները, որոնք Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը ներկայացրել է որպես «սեպտեմբերյան դեպքեր», իրականում հրապարակվել են դեռ հուլիսին, գրում է vz.ru-ն:
Երկուշաբթի Ջեֆրի Պայեթը Twitter-ի իր էջում ներբեռնել է լուսանկար, որին կից գրել է` «Զորավարժություններ Արևմտյան Ուկրաինայում այսօր առավոտյան»:
Լուսանկարն իրականում մի տեսանյութից լուսանկարված հատված է, որը Newsli.ru կայքը հրապարակել էր դեռ հուլիսի 31-ին: Բրիտանացի լրագրողը, պարզելով իրողությունը, Twitter-ի իր էջում դեսպանին ստախոս է անվանել:










