Բելգիայում թույլատրվել է էվթանազիա կիրառել կալանավորի նկատմամբ (լուսանկարներ)
Բռնաբարության և մարդասպանության համար դատապարտված բելգիացի Ֆրանկ Վան Դեն Բլիկենը մոտ 30 տարի է անցկացրել բանտում, սակայն նրա հոգեկան առողջության վիճակը վատթարացել է: Բժիշկները նշել են, որ տղամարդու հոգեկանն այլևս անհնար է բուժել, որոշվել է նրա նկատմամբ էվթանազիա կիրառել, գրում է Yahoo News-ը:
Էվթանազիա կիրառելու թույլտվությունը ստորագրել է Բելգիայի արդարադատության նախարարը: Վան Դեն Բլիկենին կտեղափոխեն հիվանդանոց, որտեղ բժիշկները վերջ կտան նրա կյանքին:
Վան Դեն Բլիկենի իրավաբանը նշել է, որ իր հաճախորդը տանջվում է իր անկայուն և անտանելի հոգեկան վիճակից, որն ընդհանրապես հույս չի տալիս նրան բանտից ազատելու համար, քանի որ նրան անհնար է բուժել և անհնար է ազատություն շնորհել: Բլիկենը հասարակության համար վտանգ է ներկայացնում:
Էվթանազիան Բելգիայում օրինականացվել է 2002-ից և տարեկան ավելի քան 1.400 մարդ է դիմում բժշկական օժանդակությամբ ինքնասպանությանը, սակայն էվթանազիայի կիրառում բանտարկյալի նկատմամբ Բելգիայի պատմության մեջ առաջին անգամ է գրանցվում:
















