Ֆլորիդայի դպրոցներում սատանիզմի մասին նյութեր կբաժանվեն. The Washington Times
Սատանայի տաճարի ներկայացուցիչները սատանիզմի մասին տեղեկատվական գրքույկներ են բաժանելու ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի դպրոցներում, գրում է The Washington Times-ը:
Թերթը նշում է, որ դա հնարավոր է եղել Օրինջ շրջանում, երբ տեղի դպրոցական խորհուրդը թույլատրել է կրթական հաստատություններում կրոնական նյութեր տարածել, այդ թվում նաև Աստվածաշնչի և աթեիզմի մասին:
Մասնավորապես՝ աշակերտները կծանոթանան սատանիզմի փիլիսոփայության և պրակտիկաների մասին:
Սատանայի տաճարի ներկայացուցիչներն իրականում համաձայն չեն դպրոցական խորհրդի՝ կրոնական նյութեր տարածելու որոշման հետ, այդ իսկ պատճառով մտադիր են բազմակարծություն ապահովել այնտեղ, որտեղ «խախտված» է եկեղեցու և պետության բաժանումը:
Սատանայի տաճարի հետևորդները Սատանային համարում են «բռնապետության դեմ անձնուրաց ապստամբ» և «ազատ ու ռացիոնալ գիտելիքների տեր»:










