Ամերիկուհին վախեցել է փափուկ խաղալիքից և ոստիկանություն կանչել

13:55 • 16.09.14

Ամերիկյան Արկանզաս նահանգի բնակչուհին ոստիկանություն է կանչել՝ վագր փափուկ խաղալիքը սատկած կենդանու տեղ դնելով, հայտնում է lenta.ru-ն՝ WDSU New Orleans-ին հղումով:

 

Կինը պատմել է, որ մեքենայով անցնելիս Բրայանթ քաղաքից ոչ հեռու՝ ճամփեզրին, նկատել է սատկած կենդանու:


Կանգնելով՝ կինը լուսանկարել է վագրին, սակայն վախեցել մոտենալ:

 

«Դեպքի վայր» ժամանած ոստիկանության աշխատակիցը սատկածի փոխարեն հայտնաբերել է խաղալիք կենդանու և տարել բաժանմունք: