Ուկրաինայում զայրացած ամբոխը պատգամավորին նետել է աղբամանը (տեսանյութ)
Կիևում բարկացած ամբոխը պատգամավոր Վիտալի Ժուրավսկուն նետել է աղբամանը։ Մարդիկ թույլ չեն տվել նրան դուրս գալ աղբամանից և մեղադրել են նրա համար, որ «իր նմանների պատճառով զոհվում են իրենց եղբայրներն ու ընկերները»։ Միջադեպը տեղի է ունեցել անմիջապես Գերագույն ռադայի շենքի մոտ, գրում է ДНИ.ru-ն։
Մինչ կատաղած ամբոխն աղբամանում է պահել և հայհոյել Ժուրավսկուն, վերջինս իրեն հանգիստ է պահել և ձեռքից բաց չի թողել պայուսակը։ Պատգամավորը հայտնի է որպես Զրպարտության մասին սկանդալային օրինագծի հեղինակ, որը բողոքի ալիք էր բարձրացրել լրագրողների շրջանում։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ուկրաինացի պատգամավորին նետում են աղբամանը. նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև վերջերս։










