Վատիկանի կարդինալի ավտոմեքենայում հաշիշ և կոկաին է հայտնաբերվել
Ֆրանսիայի մաքսային մարմինների աշխատակիցները Վատիկանի դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենայում 4 կգ կոկաին և 200 գրամ հաշիշ են հայտնաբերել և առգրավել, գրում է Lenta.ru-ն:
Ավտոմեքենայի տերը 91-ամյա արգենտինացի կարդինալ Խորխե Մարիա Մեխիան է, ով նախկինում Սուրբ նստավայրի գրադարանավարի պաշտոնն է զբաղեցրել:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին, Սավոյայում` Ֆրանսիայի հարավ-արևելքում: Մեքենայում գտնվել է Իտալիայի 2 քաղաքացի` 30 և 41 տարեկան, նրանց անունները չեն հրապարակվել: Նրանց ձերբակալել են և քրեական գործ հարուցել` «թմրանյութերի վաճառք» հոդվածով:
Նշվում է, որ դատը կայանալու է այս տարվա սեպտեմբերի 18-ին: Կարդինալի քարտուղարը, մեկնաբանելով միջադեպը, հայտնել է, որ կարդինալի մեքենան երկու իտալացու է հանձնվել վերանորոգման նպատակով:










