Փորձ է արվում Սահմանադրությունը փոխարինել մեկ այլ Սահմանադրությամբ. Լևոն Զուրաբյան

13:45 • 16.09.14

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ժառանգություն» կուսակցության կազմակերպած «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումներ. թեր և դեմ» թեմայով խորհրդաժողովի ժամանակ իր խոսքը սկսեց՝ հիշելով սովետական տարիների հայտնի մի անեկդոտ, երբ ասվում է, թե ամեն ինչ արվում է մարդու համար՝ նրա բարեկեցության համար, իսկ չուքչան էլ պատասխանում է՝ ես գիտեմ այդ մարդու անունը:


Լևոն Զուրաբյանը նշեց, որ պետք է ուշադիր լինել այն հարցում՝ առաջարկվում է սահմանադրական փոփոխություննե՞ր, թե՞ նոր Սահմանադրություն, ինչը լրջագույն և տարբեր հարցեր են:


Ըստ նրա՝ «առաջին բլեֆը», որը փորձ է արվում մատուցել՝ ամբողջովին նոր Սահմանադրություն է, որի հիմքում ընկած է խորհրդարանական կառավարման մոդելը:


«Հարց է բարձրանում՝ Հայաստանը ունի՞ նման փոփոխության կարիք, թե՞ ոչ: Փորձ է արվում Սահմանադրական բարեփոխումների շղարշի ներքո իրականացնել կառավարման մոդելի փոփոխություն, այսինքն՝ գործող Սահմանադրությունը փոխարինել մեկ այլ Սահմանադրությամբ»,-ասաց նա և ավելացրեց, որ աշխարհում ոչ մի երկիր Սահմանադրության փոփոխություն չի արել:

 


ՀԱԿ պատգամավորը նշեց, որ բացի ՀՀԿ-ից, հինգ հոգանոց խմբակցություն ունեցող Դաշնակցությունն է ցանկանում այդ փոփոխությունները, ինչը ևս բավարար պայման չէ:


«Սահմանադրական փոփոխություններն արվում են միայն մեկ բանի համար, որ «գերագույն խորհրդի» նախագահը հավերժ իշխի, ինչը մենք թույլ չենք տա»,-ասաց նա: