Ձերբակալվել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու համար Հս. Կորեայի սահմանը լողալով անցնել ցանկացող ամերիկացին
Հարավային Կորեայի սահմանապահ ծառայությունը ձերբակալել է ԱՄՆ-ի քաղաքացու, ով ցանկացել է ապօրինաբար մուտք գործել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն (ԿԺԴՀ), գրում է vz.ru-ն՝ Renhap-ին հղումով, որն էլ վկայակոչում է աղբյուրի:
Աղբյուրի տվյալներով՝ տղամարդը 30-ն անց է և ձերբակալվել է, երբ ցանկացել է գետը լողալով անցնել դեպի ԿԺԴՀ: Ամերիկացու անվան կամ երկիր մուտք գործելու նպատակների մասին ոչ մի տեղեկություն չի հայտնվում:
Մի շարք աղբյուրների համաձայն՝ ամերիկացին իրականում ԿԺԴՀ է ցանկացել մուտք գործել առաջնորդ Կիմ Չեն Ընին հանդիպելու համար:










