Facebook-ը ֆորումն առավել հարմարավետ դարձնելու նպատակով նոր հավելված է մշակում
Facebook սոցիալական ցանցը Moments անունը կրող նոր ծրագիր է մշակում, որը հնարավորություն կտա օգտատերերին՝ առավել հարմարավետ գրառումներ կատարել տարբեր ֆորումներում: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Techcrunch-ին:
Նոր հավելվածի գործառույթները կսահմանափակվեն հետևյալ հնարավորություններով՝ օգտատերերը կկարողանան ընկերների խմբեր ստեղծել և սեփական պատին միայն այդ խմբերին ուղղված գրառումներ տեղադրել:
Նման հավելվածի ստեղծման պատճառ է հանդիսացել այն, որ Facebook ցանցի օգտատերերը անձնական էջի կառավարման գործառույթերի պատճառով որոշ խնդիրներ են ունենում, օրինակ՝ իրենց անձնական լուսանկարները չեն կարողանում հրապարակել կոնրետ խմբի համար:










