Ֆրանսիայում հավանություն են տվել երկրից պոտենցիալ ջիհադիստների դուրս գալն արգելող օրինագծին
Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրից պոտենցիալ ջիհադիստների դուրս գալն արգելող օրինագծին, գրում է gazeta.ru-ն` Agence France-Presse-ին հղումով:
Քաղաքացիներին կարող են թույլ չտալ երկրից դուրս գալ, եթե կան «հիմնավոր կասկածներ, որ որևէ մեկը երկրից հեռանում է ահաբեկչական գործողությունների մասնակցելու, ռազմական հանցագործություններ կատարելու կամ մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու նպատակով»:
Քաղաքացիներին նաև կարող են արգելել հեռանալ, եթե իշխանությունները գտնեն, որ վերադառնալուց հետո նրանք վտանգ կներկայացնեն Ֆրանսիային:
Արգելքն ուժի մեջ կմտնի 6 ամիս ժամկետով` մինչև երկու տարի երկարացման հնարավորությամբ:
Եթե քաղաքացին խախտում է արգելքը, ապա նրան սպառնում է 3 տարվա ազատազրկում կամ 45.000 եվրո տուգանք:










