ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

21:18 • 17.09.14

 

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Լեհաստանի Սենատի անդամ, Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի գլխավորությամբ Արցախ ժամանած պատվիրակությանը:

 

 

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից հայտնում են, որ ողջունելով պատվիրակության անդամներին՝ Արցախի խորհրդարանի նախագահն ընդգծել է նման այցերի միջոցով Արցախը ճանաչելու և Լեհաստանում օբյեկտիվ տեղեկություններ ներկայացնելու կարևորությունը:


Լեհաստանի պատվիրակության ղեկավար Լուկաշ Աբգարովիչը նշել է, որ իրենք տեղյակ են Ղարաբաղի պատմությանը, ներկա իրողություններին և համարում են, որ այն հայկական երկիր է, որի ժողովուրդն իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը:


Քննարկվել են Արցախի և Լեհաստանի խորհրդարանների միջև համագործակցության հնարավոր ուղղություններին, ԼՂ հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: