Շոտլանդիայում ինքն իր կազմակերպած հրդեհները մարող հրշեջը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել
Շոտլանդացի հրշեջը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել իր իսկ կազմակերպած հրդեհները գործընկերների հետ մարելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով The Herald-ին:
Հրշեջ կամավորական խմբի հրամանատարի տեղակալ Դավիթ Մաքայը մեղավոր է ճանաչվել երկու հրդեհի կազմակերպման համար: Առաջին հրդեհն իրականացվել է 2013 թվականի մարտ ամսին՝ 42.000 ֆունտ (52.8 հազար եվրո) վնասի ելքով: Դեպքից մի քանի օր անց հրդեհ է կազմակերպվել նաև Ստրոնտիան գյուղի մոտակայքում:
Երկու դեպքում էլ 40-ամյա հրշեջը մարման աշխատանքներին մասնակցել է իր կոլեգաների հետ համահավասար և կրկնակի վարձատրությամբ, քանի որ այդ օրը հանրային տոն էր նշվում:










