LifeNews հեռուստաալիքի նոր գլխավոր տնօրեն կդառնա դրա սեփականատեր Արամ Գաբրիելյանովը

17:11 • 17.09.14

Ռուսաստանյան LifeNews հեռուստաալիքի գլխավոր գործադիր տնօրեն կդառնա դրա սեփականատեր Արամ Գաբրիելյանովը, հայտնում է «Газета.Ru»-ն: Այս մասին հայտնի է դարձել News Media հոլդինգի հաղորդագրությունից, որին պատկանում է հեռուստաալիքը:

 

Այս պաշտոնում Գաբրիելյանովը փոխարինելու է իր որդուն՝ Աշոտ Գաբրիելյանովին, որն օրերս հայտնել էր այդ պաշտոնը լքելու և իր նախագծով զբաղվելու մասին:

 

Նշվում է, որ հոլդինգում «գլոբալ փոփոխություններ» չեն սպասվում: