Վերջին 4 տարիներին Հայաստանից մեկնողների թիվը գերազանցել է ժամանողների թվին. ԱՎԾ

13:37 • 17.09.14

Հայաստան ժամանումների ծավալը 2008-2013 թվականներին աճ է արձանագրել, մեկնումների ծավալը նույնպես մոտ 1 մլն 100 հազարով ավելացել է, բայց ընդհանուր ծավալով՝ մեկնումները գերազանցել են ժամանումներին: Այս մասին այսօր կայացած ասուլիսին ասաց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:


Վերջինիս ներկայացմամբ՝ բացասական հաշվեկշռում նվազում է արձանագրվել 2010թ.-ից սկսած: Արձանագրվել է նաև ուղևորափոխադրումների հաշվեկշռի նվազում:


Անդրադառնալով միգրացիայի ցուցանիշներին՝ տեղեկացեց. «Ըստ 2012թ.-ի տնային տնտեսությունների կազմման արդյունքների՝ 2009 թ-ի հունվարի մեկից սկսած 15 և բարձր տարիքի անդամներից 9, 5 տոկոսը ներգրավված է եղել արտաքին և ներքին միգրացիոն տեղաշարժերում»:


Ըստ նրա՝ արտաքին միգրացիան հիմնականում եղել է և շարունակում է լինել դեպի Ռուսաստան:


Ըստ ՄԱԿ-ի մեթոդաբանության՝ ուսումնասիրվող ժամանակահատվածում արտաքին միգրանտների թիվը վերջին չորս տարվա ընթացքում կազմել է 115000 մարդ: Արտաքին միգրանտների միջին տարեկան գնահատականը 29000 մարդ է վերջին չորս տարիների ընթացքում: