Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է «օրենքով գողերի»

12:00 • 17.09.14

Մոսկվայի բիլիարդի ակումբներից մեկում ոստիկանները խափանել են «օրենքով գողերի» հավաքը և ձերբակալել մոտ մեկ տասնյակ մարդու, որոնցից երկուսին կասկածում են թմրանյութերի անօրինական շրջանառության համար, գրում է РИА Новости-ն։

 

Ձերբակալվածների թվում է 3 «օրենքով գող»՝ Չեչնիայի 39-ամյա բնակիչ Իսլամ Բոլշոյ, ՌԴ Նալչիկ քաղաքի 51-ամյա բնակիչ Պուզիր և Վրաստանի 41-ամյա բնակիչ Տեկո մականուններով «գողերը»։

 

«Թմրանյութերի անօրինական շրջանառության կասկածանքով ձերբակալվել է քրեա-հանցավոր միջավայրի 2 առաջնորդ։ Իսլամ Բոլշոյի մոտ հայտնաբերվել է հաշիշ, Պուզիրի մոտ՝ հերոին»,- նշվում է ոստիկանության հաղորդագրությունում։

 

Հանցավոր աշխարհի երկու ներկայացուցիչների դեմ հարուցվել է քրեական գործ՝ «Թմրանյութերի անօրինական շրջանառություն» հոդվածի համաձայն։