Բարաք Օբաման հանդիպել է Էբոլայից բուժված ամերիկացի բժշկի հետ

10:16 • 17.09.14

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել է ամերիկացի բժիշկ Քենթ Բրենթլիի և նրա կնոջ՝ Ամբերի հետ, հայտնում է buzzfeed.com-ը։

 

Բրենթլին վարակվել էր Էբոլա վիրուսով Լիբերիայում իր առաքելությունը կատարելու ժամանակ։ Նույն վիրուսով էր վարակվել նաև մեկ այլ բժիշկ՝ Նենսի Րայթբոլը։ Երկու բժիշկներն էլ ապաքինվել էին ԱՄՆ վերադառնելուց և բուժման կուրս անցնելուց հետո։

 

Բրենթլին բուժվել է փորձարարական դեղամիջոցով, որը նախկինում երբեք չի կիրառվել մարդկանց շրջանում։