Վաղն Ադրբեջանում ձյուն է սպասվում

12:12 • 17.09.14

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ վաղն այդ երկրի որոշ շրջաններում ձյուն և թաց ձյուն է սպասվում:

 

Այժմ Ադրբեջանում անկայուն եղանակ է, որը շարունակվելու է մինչև սեպտեմբերի երկրորդ տասնօրյակ:

 

Ադրբեջանի Բնապահպանության նախարարության Օդերևութաբանական կանխատեսումների բյուրոյից հայտնել են, որ առաջիկա 2-3 օրում Բաքվում և Ափշերոնում օդի ջերմաստիճանը չի գերազանցի 20-23 աստիճանը: Իսկ սեպտեմբերի 18 և 19-ին բարձրլեռնային շրջաններում նաև ձյուն է սպասվում: