Շվեդիայի թագավորն ավտովթարի է ենթարկվել

14:55 • 17.09.14

Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավը վթարի է ենթարկվել իր Դրոթնինգհոլմ նստավայրից ոչ հեռու՝ Նոկեբյուբրուն կամրջի վրա, որտեղ այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Ոստիկանության տվյալներով՝ նրա մեքենան «դուրս է եկել երթևեկության մեկ այլ մասնակցի վրա», գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

«Մեքենան, որում գտնվել է թագավորը, զգալի վնասներ է ստացել, սակայն թագավորը չի տուժել»,- նշել է թագավորական պալատի մամուլի ծառայության ղեկավար Մարգարետա Տուրգրենը։

 

Ականատեսների համաձայն՝ թագավորն ինքնուրույն դուրս է եկել վնասված մեքենայից և նստել մեկ այլ մեքենա։ Վթարը տեղի է ունեցել այն պահին, երբ 2 ավտոմեքենաներ կտրուկ արգելակել են, և թագավորական մեքենան բախվել է նրանց։ Այնուհետև թագավորական շարասյունն ուղևորվել է դեպի Բրոմա օդանավակայան. այսօր միապետը մեկնում է հյուսիսային Շելեֆտեո։