Սիրիայի Իդլիբ մարզում ծաղիկ հիվանդության դեմ անորակ պատվաստումից 40 երեխա է մահացել
Սիրիայի ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներում` հյուսիս - արևմտյան Իդլիբ նահանգում, ծաղիկ հիվանդության դեմ անորակ պատվաստումները հանգեցրել են երեխաների շրջանում մահվան:
Ինչպես հաղորդում է Sky News Arabia հեռուստաընկերությունը, միայն Ջիրջանազում 12 երեխա է մահացել, իսկ ընդհանուր անորակ պատվաստանյութից մահացածների թիվը 40 է, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
Համաձայն բժիշկների տվյալների՝ տասնյակ երեխաներ գտնվում են ծանր վիճակում: Նրանց մոտ նկատվում են ծանր թունավորման ախտանիշներ և ալերգիկ ռեակցիա: Պատվաստումները սկսվել էին երկու օր առաջ և անցկացվում էին ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համատեղ:
Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ձևավորած «ժամանակավոր կառավարությունը» հայտարարել է պատվաստումների ժամանակավոր դադարեցման մասին:










