Իսրայելական ակումբի ֆուտբոլիստներին արգելել են դաջվածքներ անել
«Բեյտար Տուբրուկ» իսրայելական ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը պարտավորեցրել է թիմի մարզիկներին պայմանագիր ստորագրել, որի կետերից մեկի համաձայն՝ ֆուտբոլիստներին արգելվում է դաջվածքներ անել իրենց մարմնի վրա: Այս մասին գրում է lenta.ru-ն` «Սպորտ Էսքպրեսս»-ին հղումով:
Համաձայն պայմանագրի՝ նա, ով կխախտի պայմանագրի այդ կետը, ստիպված կլինի վճարել 60.000 դոլար տուգանք: Այդ գումարը մասամբ հանվելու է ֆուտբոլիստի աշխատավարձից իր ակումբում գտնվելու ժամանակ, բացի այդ գանձվելու է նաև նրա հետագա աշխատավարձերից:










