ՄԱԿ-ի` Խոշտանգումների կանխարգելման ենթահանձնաժողովը դադարեցրել է այցն Ադրբեջան` հանդիպելով խոչընդոտների

23:30 • 17.09.14

ՄԱԿ-ի` Խոշտանգումների կանխարգելման ենթահանձնաժողովը որոշել է կասեցնել այցն Ադրբեջան` խոչընդոտների հանդիպելով իր լիազորությունները կատարելիս` Խոշտանգումների և այլ դաժանությունների դեմ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության համապատասխան, որին միացել է Ադրբեջանը: Այս մասին հաղորդվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կառույցի կայքէջում:


Պատվիրակությունը կասեցրել է այցը մի շարք վայրեր, որտեղ մարդիկ ձերբակալված են, քանի որ խոչընդոտում են նրանց  աշխատանքը`չնայած Ադրբեջանի իշխանությունների հավաստիացումներին` ապահովել հասանելիությունը ազատազրկման ցանկացած վայր:


Ադրբեջանի պարտավորությունների մի շարք լուրջ խախտումների արդյունքում պատվիրակությունը եզրակացրել է, որ իր այցի ամբողջականությունը, որը նախատեսված էր իրականացնել սեպտեմբերի 8-17-ը, աղավաղվել է այն աստիճանի, որ այն պետք է դադարեցվի:


Պատվիրակության անդամներն աշխատանքը դադարեցրել են սեպտեմբերի 14-ին, սակայն որոշ անդամներ մնացել են Ադրբեջանում՝ հետագա երկխոսություն փնտրելու իշխանությունների հետ: