Յելոուսթոն արգելոցում որոշել են 900 բիզոնի քնեցնել
Ամերիկյան Յելոուսթոն ազգային արգելոցի ղեկավարությունը պատրաստվում է քնեցնել այնտեղ բնակվող բիզոնների 1/5-րդ մասին՝ մոտ 900-ի, գրում է lenta.ru-ն:
Ներկայում այնտեղ է բնակվում մոտ 4,900 գլուխ բիզոն: Նրանց սպանդը նախատեսվում է այս տարի ձմռանը: Նման որոշումը կայացվել է կենդանիների առողջությանը սպառնացող վտանգը վերացնելու համար:
Հայտնի է դարձել, որ մի շարք կենդանիներ վարակիչ ինֆեկցիայի կրողներ են, որը նաև կարող է փոխանցվել մարդուն:Մասնագետները մտավախություն են հայտնել, որ բրուցելյոզը կարող է ամբողջ գլխաքանակը վարակել:
Նշվում է, որ հիվանդությունը բուժելի է, սակայն այն կարող է հանգեցնել հաշմանդամության:
Արգելոցի ղեկավարությունը նմանատիպ սպանդեր կազմակերպում է ամեն տարի, սակայն նման մեծ քանակի սպանդ դեռ այգու պատմության մեջ չի գրանցվել:










