ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել «Իսլամական պետության» գրոհայինների ուղղությամբ

08:36 • 17.09.14

Ամերիկյան ռազմական ուժերը նոր հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ուղղությամբ Բաղդադից հարավ-արևմուտք և Իրաքյան Քուրդիստանի վարչական կենտրոնից դեպի հյուսիս-արևմուտք, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։


Ավիահարձակման ընթացքում Էրբիլ շրջանում ոչնչացվել են գրոհայինների դիրքերը։ Բացի այդ, Բաղդադի մոտակայքում 3 հարվածներով վնասվել է ևս մեկ բեռնատար և ոչնչացվել է զինամթերք, ինչպես նաև 2 փոքր նավակ Եփրատ գետի վրա։


Ընդհանուր առմամբ, սկսած օգոստոսի 8-ից՝ ԱՄՆ-ն 167 հարված է հասցրել Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների ուղղությամբ։