Պակիստանում ուղևորները թռիչքն ուշացրած քաղաքական գործիչներին իջեցրել են օդանավից

14:43 • 17.09.14

Pakistan International Airline-ի վրդովված ուղևորները չվերթից հանել են քաղաքական գործիչներին, որոնց պատճառով թռիչքն ուշացել էր երկու ժամով, հայտնում է The Independent-ը:

 

Դեպքը տեղի է ունեցել Կարաչիի օդանավակայանում: Օդանավից իջեցված VIP-ուղևորներից մեկը սենատոր Ռեհման Մալիքն է, մյուսը Պակիստանի ԱԺ պատգամավոր Ռամեշ Ուաքուանին:

 

Հրապարակվել է անգամ միջադեպի տեսանյութը, որում երևում է, որ քաղաքական գործիչներին դուրս են հանել՝ նաև հայհոյանքների ուղեկցությամբ: Ուաքուանիին իր նստելատեղից հանել են՝ «ամո՛թ, ամո՛թ» վանկարկումների ներքո: Իսկ ուղևորներից մեկն ասել է, որ իրենք արդեն 68 տարի է՝ հանդուրժում են նրանց: Եվս 68 տարի դա չեն պատրաստվում անել:

 

Իսկ երբ նախկին ներքին գործերի նախարար Մալիքը սկսել է վիճել ուղևորների հետ, նրան հիշեցրել են, որ նա այլևս նախարար չէ:

 

Քաղաքական գործիչներին հանելուց հետո 250 ուղևորները ծափահարել են:

e