Apple-ը iCloud-ում գրանցման կրկնակի համակարգ է ներդրել հայտնի աստղերի լուսանկարների հետ կապված սկանդալից հետո

00:25 • 18.09.14

iCloud-ից հանրահայտ աստղերի լուսանկարների արտահոսքի հետ կապված սկանդալից հետո Apple ընկերությունը բարձրացրել է իր ծրագրային ապահովման ծառայության պաշտպանվածության մակարդակը և գրանցման կրկնակի համակարգ է ներդրել: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Apple Insider-ին:


Այժմ iCloud-ի տիրույթ մուտք գործելու համար օգտատերերը մուտքի անունից և գաղտնաբառից բացի ստիպված կլինեն քառանիշ ծածկանիշ հավաքել, որը կստացվի iMessage-ի օգնությամբ՝ տեքստային հաղորդագրության կամ հայտնվող ծանուցման տեսքով:


Ընդ որում՝ ծածկագիր պարունակող հաղորդագրությունները կուղարկվեն միմիայն այն սարքերին, որոնք ավելացված կլինեն Apple ID-ի վստահելի պրոֆիլի ցանկում: