Կամերունում Baileys նախընտրելը միասեռականության ցուցանիշ է ճանաչվել
Կամերունի դատարանը միասեռական է ճանաչել սերուցքով Baileys լիկյոր վայելող տղամարդուն: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով կամերունցի իրավապաշտպան Միշել Տոգայի հայտարարությանը:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ Ֆեմիդայի ծառայողները «կանացի» ոգելից խմիչքի օգտագործումը մեղադրյալի ոչ ավանդական սեռական ուղղվածության ապացույց են համարել:
Նախկինում արդեն տարբեր սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց շահերը պաշտպանած իրավապաշտպան Միշել Տոգը պարտավորվել է հետաքննել այս գործն այն բանից հետո, երբ Baileys-ի սիրահարների դեմ միասեռականության մեղադրանք է ներկայացվել:










