Կրեմլը հավանություն է տվել ԶԼՄ-ներում օտարերկրյա մասնակցության սահմանափակման առաջարկին
Կրեմլում հավանություն են տվել օրինագծին, որը նախատեսում է ռուսական մեդիաակտիվներում օտարերկրյա կապիտալի մասնակցության աստիճանի սահմանափակում մինչև 20%-ի չափով: Այս մասին գրում է lenta.ru-ն` «Վեդոմոստի» թերթին հղումով, որն էլ վկայակոչում է ՌԴ նախագահի աշխատակազմի և Պետդումայի աղբյուրների:
Օրինագիծը մշակվել է նախագահի վարչակազմի նախաձեռնությամբ և, ամենայն հավանականությամբ, կհաստատվի Պետդումայի կողմից:
Բացի այդ, առաջարկվում է արգելել օտարերկրացիներին և երկքաղաքացի անձանց հանդես գալ որպես լրատվամիջոցների հիմնադիրներ:










