Բեզռուկովը դատի է տվել թերթերին՝ իր արտամուսնական երեխաների մասին լուրեր հրապարակելու համար
Հանրահայտ ռուս դերասան Սերգեյ Բեզռուկովը և նրա կինը՝ Իրինան, դատարան են ներկայացրել 4 հայց՝ պատվի և արժանապատվության պաշտպանության և 10 մլն ռուբլի բարոյական վնասի փոխհատուցման վերաբերյալ։ Նրանք հայցը ներկայացրել են News Media հոլդինգի մի քանի թերթերի դեմ, որոնք ղեկավարում է Արամ Գաբրիելյանովը, գրում է Газета-ն։
Դատարան դիմելու պատճառ են դարձել հոդվածները, որոնք հրապարակել են Экспресс-газета, Твой день, Жизнь պարբերականները։ Հոդվածներում նշվել է դերասանի արտամուսնական երեխաների մասին:
Հայցվորը դատարանից պահանջում է Твой день և Жизнь պարբերականներից գանձել 3-ական մլն ռուբլի, իսկ Экспресс-газета-ից՝ 2 մլն ռուբլի, որից նույնքան գումար է պահանջում դերասանի կինը։
Հայցերի ուսումնասիրումը դատարանը կսկսի հոկտեմբերին։










