Ֆրանսիայում Էբոլայի վարակի առաջին դեպքն է գրանցվել
Լիբերիայում աշխատող «Բժիշկներ՝ առանց սահմանի» միջազգային բարեգործական կազմակերպության ֆրանսիացի աշխատակցուհին վարակվել է երկրում փոթորկվող Էբոլա վարակով: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:
Ֆրանսիայում Էբոլայի վարակակիր համարվող առաջին քաղաքացուն սեպտեմբերի 16-ին կարանտինի մեջ գտնվող հիվանդներին են կցել:
Ավելի ուշ բարեգործական կազմակերպության աշխատակցուհին Փարիզի բժշկական կենտրոն կտեղափոխվի:










