Վրաստան տեղափոխված Գրանտ փղի կյանքին վտանգ է սպառնում

22:03 • 18.09.14

Սեպտեմբերի 18-ին վիրահատել են  հուլիս ամսին Հայաստանից Թբիլիսի տեղափոխված Գրանտ անունով փղի ժանիքը: Բարդ վիրահատությունից հետո վիրաբույժներին չի հաջողվում փղին դուրս բերել անզգայացումից: Այս մասին հաղորդում է newsgeorgia.ru-ն՝ հղում կատարելով Թբիլիսիի կենդանաբանական այգու մամլո հաղարդագրությանը:


Ավելի վաղ Tert.em-ը հայտնել էր, որ Գրանտ փղի վիրահատական միջամտության նպատակով չորեքշաբթի Վրաստան է ժամանել անգլիացի հայտնի ատամնաբույժ Փիթեր Կերտոսը:


«Վիրահատությունն ավարտվել է, ժանիքի հետ միասին բժիշկները հեռացրել են քարերը, մանրախիճը, ավազն ու հսկայական կիստան, որի հետևանքով փղի օրգանիզմում թարախային գործընթաց է սկսվել: Դեռևս չի հաջողվում Գրանտին դուրս բերել անզգայացումից: Ներկա պահին տասնյակ մարդիկ պայքարում են Գրանտի կյանքի համար»,-նշվել է հաղորդագրության մեջ: