Չինացի ուսանողը նոր iPhone 6 գնելու համար վարձակալության է հանձնել իր սիրելիին
Apple ընկերության կողմից վերջերս թողարկված iPhone 6-ի համար միջոցներ հայթայթող չինացի ուսանողը վարձակալության է հանձնել իր ընկերուհուն, որպեսզի լրացնի վերջնական գումարը: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով South China Morning Post-ին:
Ընկերուհուն վարձակալությամբ վերցնող հաճախորդներից չինացին մեկ ամսվա դիմաց 10 յուանից մինչև 500 յուան է պահանջել: Լուսանկարները, որոնցով ուսանողը գովազդել է իր ընկերուհուն, լայն տարածում են գտել չինական Weibo սոցիալական կայքում:










