Ամերիկացուն կվերադարձնեն 46 տարի առաջ առևանգված Jaguar ավտոմեքենան

11:30 • 18.09.14

ԱՄՆ-ի քաղաքացուն կվերադարձնեն 46 տարի առաջ առևանգված Jaguar ավտոմեքենան, հայտնում է BBC-ն։

 

Այվան Շնայդերը, ով հիմա արդեն 82 տարեկան է, վերջին անգամ իր սպորտային կաբրիոլետը տեսել է 1968-ին Նյու Յորքում իր տան մոտ, որտեղից էլ այն առևանգվել է։

 

Մեքենայի հետագա ճակատագիրն անհայտ է եղել, սակայն ընթացիկ տարվա հունիսին հին Jaguar-ը հանկարծակի ճանաչել են վինտաժային մեքենաների ստուգման ընթացքում, որոնք բերվել են Հոլանդիա։

 

Մեքենան արդեն վերադարձել է ԱՄՆ և մոտ ժամանակում կփոխանցվի օրինական տիրոջը։