Մոսկվան միլիարդատերերի թվով գերազանցել է Լոնդոնին. առաջին հորիզոնականում Նյու Յորքն է

00:14 • 18.09.14

Մոսկվան միլիարդատերերով բնակեցված աշխարհի մայրաքաղաքների շարքում երկրորդ պատվավոր հորիզոնականում է: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում կատարելով Financial Times-ին:


Wealth-X և UBS ընկերությունների համատեղ ուսումնասիրությունների արդյունքում ՌԴ մայրաքաղաք Մոսկվային, որտեղ 1 մլրդ դոլար կարողություն ունեցող 85-ից ավել մեծահարուստ է բնակվում, գերազանցում է միայն Նյու Յորքը՝ 103 միլիարդատերով:


Մոսկվայից հետո Հոնկոնգն է՝ 82 միլիարդատերից բաղկացած ցուցակով, Լոնդոնը՝ 72-ից կազմված ցուցակով, ինչպես նաև՝ Պեկինը, շատ համեստ՝ 37 հոգանոց ցուցակով: