Մոտ 200 հնդիկ ճաղատացել է՝ սատկած կապիկի պատճառով
Հնդկաստանի Դակչա գյուղի մոտ 200 բնակիչ ճաղատացել է՝ տեղի տաճարում ապրող կապիկի սատկելու պատճառով, գրում է lenta.ru-ն` BBC News-ին հղումով:
Մոտ 700 հոգի էլ սափրել է մորուքը: Մարդիկ այդ քայլին են դիմել, քանի որ գյուղի ծերունիները հայտնել են, որ կապիկի մահը գյուղում լավ նշան չէ:
Մտավախություն ունենալով, որ կենդանին կարող է դժբախտություն բերել գյուղին՝ բնակիչները թաղման արարողություն են կազմակերպել բոլոր հնդկական ծիսակատարություններով: Կապիկի մարմինն այրել են, իսկ մոխիրը լցրել Գանգես գետը:
Կապիկը համարվում է սուրբ կենդանի:
Կապկանման Հանուման աստվածությունը հինդուիզմում համարվում է ամենահայտնիներից մեկը: Նրան պաշտում են որպես գյուղական կյանքի պահապան և գիտությունների հովանավոր:















