Մոսկվայում թմրանյութերով հայտնաբերված «օրենքով գողերին» չեն կալանավորի
Մոսկվայի Նիկուլինի դատարանը մերժել է 2 «օրենքով գողերի» կալանավորման վերաբերյալ միջնորդությունը, որոնք մեղադրվում են թմրանյութերի անօրինական շրջանառության համար, հայտնում է РИА Новости-ն։
Երեկ ՌԴ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Մոսկվայի արևմուտքում ոստիկանները խափանել են «օրենքով գողերի» հավաքը և ձերբակալել մոտ 10 մարդու։ Նրանց թվում եղել են 3 «օրենքով գողեր»՝ Չեչնիայի 39-ամյա բնակիչ Իսլամ Բոլշոյ, ՌԴ Նալչիկ քաղաքի 51-ամյա բնակիչ Պուզիր և Վրաստանի 41-ամյա բնակիչ Տեկո մականուններով «գողերը»։
«Դատարանը մերժել է քննիչի՝ կալանքի վերաբերյալ միջնորդությունը, քանի որ ենթադրյալ հանցագործությունը ծանր չէ, այդ պատճառով էլ կալանավորման համար հիմքեր չկան»,- նշել են դատարանում։










