Բաշկիրիայում շիկահերը ջանասիրաբար փորձել է լիցքավորել անծանոթի ավտոմեքենան (տեսանյութ)
Բաշկիրայի բենզալցակայաններից մեկում մի կին, խառնելով մեքենաները, իր Volkswagen Tiguan-ի փոխարեն ջանասիրաբար փորձել է լիցքավորել անծանոթ քաղաքացու Nissan X-Trail ավտոմեքեանան: Այս մասին հաղորդում է tvzvezda.ru-ն:
Չնայած մեքենաներն արտաքնապես բավականին լուրջ տարբերություններ ունեն, սակայն կինը մի քանի անգամ փորձել է լցակայանի համապատասխան սեղմակը Nissan-ի վառելիքային բաքը մտցնել, մինչև որ մեքենայի վարորդը չի մատնանշել նրա սխալը:
Բենզալցակայանում տեղի ունեցած դեպքը նկարահանել է լիցքավորման հերթի մեջ սպասող մեքենաներից մեկում տեղակայված տեսախցիկը: Այն տեղադրվել է համացանցում և բավականին մեծ դիտողականություն ապահովել:










