ԱՄՆ-ում մահապատժի է ենթարկվել երեխայի սովամահ արած կինը
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում մահապատժի է ենթարկվել Լիսա Քոուլմանը՝ կին, որը 2004-ին իր ընկերուհու իննամյա որդուն սովամահ էր արել:
Reuters-ը հայտնում է, որ մահվան դատավճիռն ի կատար է ածվել 38-ամյա կնոջը մահաբեր ներարկում անելով:
«Ես պարզապես ցանկանում եմ ասել իմ ընտանիքին, որ սիրում եմ նրանց», - այսպիսին են եղել Քոուլմանի վերջին խոսքերը:
Քոուլմանը դարձել է երկրորդ կինը, ով այս տարի մահապատժի է ենթարկվել ԱՄՆ-ում:
2004-ին նրա ընկերուհու՝ Մարսելա Ուիլիամսի իննամյա որդու դին հայտնաբերվել էր այլանդակված վիճակում. իննամյա երեխան կշռել էր 15,9 կգ: Նա մահացել էր սովից և թոքաբորբից:










