«Անջելինայի էֆեկտը» կրկնապատկել է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի ստուգումների թիվը

16:07 • 19.09.14

Մեծ Բրիտանիայում կրկնապատկվել է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի ստուգումների թիվը, հայտնում է gazeta.ru-ն` SkyNews-ին հղումով:

 

Սա վերագրում են «Անջելինայի էֆեկտին»: Հիշեցնենք, որ 2013-ին հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ենթարկվել է կրծքագեղձերի հեռացման վիրահատության՝ քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի պատճառով։ 

 

«Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման կանխում» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ պրոֆեսոր Գարեթ Էվանսն ասել է, որ Անջելինա Ջոլին և այլ հայտնի աստղեր օրինակ են ծառայում կանանց համար քաղցկեղի առաջացումը կանխելու հարցում քայլեր ձեռնարկելու համար: