Պետերբուրգում ուղղաթիռն ընկել է Ֆիննական ծոցը

15:49 • 19.09.14

Սանկտ Պետերբուրգում Մորսկայա Նաբերեժնայայի հատվածում ուղղաթիռն ընկել է Ֆիննական ծոցի ջրերը, հայտնում է «Ռոսսիյսկայա գազետան»: Դեպքը տեղի է ունեցել Երևանի ժամանակով մոտ ժամը 14.22-ին:

 

Դեպքի վայրում աշխատում է 47 փրկարար: Նրանց հաջողվել է դուրս բերել մի տղամարդու, որի թևը կոտրված է:

 

Ուղղաթիռի մոդելի, ուղևորների թվի մասին տվյալներ առայժմ հայտնի չեն: Ականատեսները պատմում են, որ ջրի երեսին կարելի է բեկորներ նկատել:

 

Ռուսական այլ լրատվամիջոցներ հայտնում են, որ ուղղաթիռն ընկել է, երբ փորձել է խուսափել զբոսանավի հետ բախումից: