CNN-ը սխալ է թույլ տվել Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքները ներկայացնելիս
CNN ամերիկյան լրատվամիջոցը սխալ է թույլ տվել Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքները ներկայացնելիս, հայտնում է «Газета.Ru»-ն:
Հրապարակելով նախնական արդյունքները՝ հեռուստաալիքը նշել էր, որ շոտլանդացիների 52% տոկոսը դեմ, 58%-ը կողմ է քվեարկել: Այս առիթով սոցցանցերում արդեն կատակում են, թե ԱՄՆ-ն առանձնացել է մաթեմատիկայից:
Հանրաքվեի վերջնական արդյունքների համաձայն՝ շոտլանդացիները չեն սատարել անկախության գաղափարին. 55,3%-ը կողմ է քվեարկել Մեծ Բրիտանիայի կազմում մնալուն:










