Լեհաստանի նախագահն առաջարկել է սահմանափակել ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի վետոյի իրավունքը

13:03 • 19.09.14

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին առաջարկել է սահմանափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի վետոյի իրավունքը, հայտնում է Russia Today-ը:

 

Առաջարկը կապված է Ուկրաինայի զարգացումների հետ: Ըստ նրա՝ ՄԱԿ-ը վերակազմավորման կարիք ունի, ինչն այդ կառույցին թույլ կտար դիմակայել ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին:

 

Փորձագետները նման հնարավորությունը քիչ հավանական են համարում. ՄԱԿ-ի Կանոնադրության 108 հոդվածի համաձայն՝ Անվտանգության խորհրդում անդամին իր տեղից զրկելու համար պետք է քվեարկի ՄԱԿ-ին անդամ երկների երկու երրորդը: