Էյնուլլա Ֆաթուլլաևը, Իլհամ Ալիևի աշխատակազմը և նրանց «իրավապաշտպան» գործունեությունը Եվրոպայում. Panorama.am

14:25 • 19.09.14

Նախորդ շաբաթ միջազգային ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ անվճար էլեկտրոնային հաղորդագրությունների համաշխարհային առաջատար Gmail-ը կիբերհարձակման զոհ է դարձել, և գրեթե 5 միլիոն հասցեների գաղտնաբառեր հայտնվել են համացանցում, տեղեկացնում է Panorama.am–ը:


Գործընկերներիս լրագրողական հետաքրքրությունը և հանրայնացված տվյալների ահռելի զանգվածի մեջ խորը փնտրտուքը մեզ դուրս բերեցին ալիևյան ռեժիմի որոշ «թաքնված» քարոզիչների՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս ծավալած գործունեության վրա:


Panorama.am-ի խմբագրության ստացված տվյալներից պարզվում է, որ ադրբեջանցի լրագրող, նախկին «քաղբանտարկյալ» և «խղճի կապավոր» (Amnesty International-ի տարբերակով) Էյնուլլա Ֆաթուլլաևը՝ «Օկկուպայ Ֆրանկֆուրտ» ձախ անարխիստական կազմակերպության առաջնորդ՝ իր անցանկալիությամբ հայտնի Թոմաս Պիլցի հետ, 2013 թվականի մայիսին Ստրասբուրգում ստեղծել է «Եվրոպական տեղեկատվական իրավապաշտպան կենտրոնը» (European Information Human Rights Center), որում ներգրավել են նաև գերմանացի իրավապաշտպան Գարրի Մյուրեյին և Թուրքիայի ազդեցության մի քանի գործակալների:


Ստրասբուրգում դեռ պաշտոնական գրանցումից առաջ, Ֆաթուլլաևի բաքվեցի հովանավորների աջակցությամբ և Ֆաթուլլաևի անմիջական հսկողությամբ, նշյալ կազմակերպությունը՝ 2013 թվականի ապրիլին, Ադրբեջանի նախագահին կից ոչ կառավարական կազմակերպությունների աջակցության խորհրդի ծրագրով ստացել է 100 հազար եվրոյի չափ գրանտ:


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակա-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովի հսկողությամբ՝ կազմակերպության անդամները հանձնարարություն են ստացել գտնել և տիրաժավորել եվրոպական երկրներում մարդու իրավունքների խախտման իրական և ենթադրյալ փաստերը, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատող հայտնի եվրոպական քաղաքական գործիչների վերաբերյալ դոսյե (վարկաբեկող նյութ) հավաքել և հանձնել Բաքվին: «Գործողության» նախաձեռնողը և ֆինանսական հոսքերի համակարգողը Բաքվի «Սորոսի» հիմնադրամի ծրագրային տնօրեն՝ նեղ շրջանակներում քաջ հայտնի Ռովշան Բագիրովն է:

Շարունակությունը կարդացեք այստեղ։