Ռուս աստղագետ Պավել Գլոբան հերքել է իրեն վերագրած կանխատեսումը Պուտինի մահապատժի մասին

23:30 • 19.09.14

Հայտնի ռուս աստղագետ Պավել Գլոբան մտադիր է խնդրել ՌԴ Գլխավոր դատախազությանը՝  փակել առցանց ԶԼՄ-ները, որոնք իր հետ արված կեղծ հարցազրույց են տարածել: Ինչպես գրում է newsru.com-ը` այդ նյութում Գլոբան իբրև թե կանխագուշակում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մահապատիժը:


«Նմանօրինակ կանխատեսումները` կապված նախագահների անձի, Ուկրաինայի, միջազգային իրադարձությունների հետ, ինձ չեն վերաբերում», - Tengrinews ղազախական պորտալին ասել է Գլոբան:


Գլոբայի կարծիքով` հնարովի հարցազրույցի հրապարակումը «մեր նախագահի և Ռուսաստանի դեմ» ուղղված քարոզարշավի մի մասն է կազմում: