Լոռու մարզի Գուգարք գյուղում հայտնաբերել են տանտիրուհու դին. կա 2 վիրավոր. shamshyan.com
Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Գուգարքի բաժին, որ Գուգարք գյուղի 2-րդ փողոցի 14 տանը գողություն է տեղի ունենում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե են ժամանում ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խմբերը:
Ոստիկանները ննջարանում հայտնաբերում են դանակի մի քանի հարվածներից մահացած տանտիրուհու՝ Հայկուշ Աղաջանյանի դին: Հայտնաբերում են նաև նրա եղբոր տղային՝ 23-ամյա Րաֆֆի Աղաջանյանին՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վնասվածքով: Ոստիկաններն իրենց ավտոմեքենայով Ր. Աղաջանյանին տեղափոխում են Վանաձորի բժշկական կենտրոն:
2 ժամ անց դեպքի վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող Գուգարք գյուղի ավագ դպրոցի հիմնական մասնաշենքի նկուղային հարկ իջնող աստիճանների վրա դանակի մի քանի հարվածներից ստացած վիրավոր վիճակում հայտնաբերվում է Ա. Ղավալյանը, ով նույնպես ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվում է հիվանդանոց:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










