Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել

19:06 • 19.09.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 19-ին, ժամը 15.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և նախասրահի հատակին հայտնաբերել Ջ. Ա.-ի (ծնվ. 1937թ.) դին: