Իսպանիայի թագուհին չի կարողացել օգնել մայրիկի համար աշխատանք խնդրող 12-ամյա աղջկան

00:15 • 19.09.14

Իսպանիայի արքայական տունը հայտնել է 12-ամյա աղջկան, որ չի կարող օգնել նրան մայրիկի համար աշխատանք գտնելու հարցում: Այս մասին հաղրդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով EFE գործակալությանը:


Աղջիկն Իսպանիայի Ֆելիպե VI թագավորին և նրա տիկնոջը՝ Լետիսիային, նամակը հանձնել է սեպտեմբերի 5-ին, երբ նա ամուսնու հետ Մալագա էր այցելել, խնդրելով օգնել իր մայրիկի համար աշխատանք գտնելու հարցում: Մինչ աշխատանքից ազատվելը նրա մայրն աշխատել է զբաղվածության ծառայությունում:


Իսպանիայի թագուհին՝ Լետիսիան, մեծ ուշադրությամբ կարդալով նամակը, հանձնարարել է ենթականերին՝ ուսումնասիրել խնդիրը հնարավոր բոլոր կողմերից: «Մենք այդպես էլ արեցինք, սակայն ցավոք սրտի՝ ոչնչով օգնել չենք կարող, քանի որ թագուհին ներքին վարչարարական ընթացակարգերին միջամտելու իրավասություն չունի»,-նշվել է արքայական տան հաղորդագրության մեջ: